«Չերնոբիլի» հերոսներն աղետից 33 տարի անց կոչում են ստացել![]() 1 հուլիսի 2019 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերոսի կոչում է շնորհել Չերնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման մասնակիցներ Ալեքսեյ Անանենկոյին, Վալերի Բեսպալովին և Բորիս Բարանովին՝ հետմահու: Նախագահի պաշտոնական կայքում ասվում է, որ նրանք, վտանգելով կյանքը, կանխել են երկրորդ պայթյունը, գրում է openmedia.io-ն: Հերոսի կոչումը շնորհվել է վթարից 33 տարի անց: Հատկանշական է,, որ հերոսի կոչման արժանացածների սխրանքը դարձել է НВО-ի «Չերնոբիլ» սերիալի դրվագներից մեկը: Ավագ ինժեներ-մեխանիկ Անանենկոն, տուրբինների մասնաշենքի ինժեներ Բեսպալովը և հերթափոխի պետ Բարանովը ակվալանգներով սուզվել են բարբոտեր-ավազանը, որը գտնվում էր ռեակտորի պաշտպանիչ շերտի տակ և բացել են փականները՝ դուրս թողնելով ջուրը: Արդյունքում հաջողվել է խուսափել շիկացած ռադիոակտիվ նյութի և հեղուկի կոնտակտից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |