ՎՈՒԱՄ-ԱՄՆ հայտարարություն. Համաշխարհային հանրությունը պետք է մեծ ջանքեր գործադրի սառեցված հակամարտությունների լուծման համար25 սեպտեմբերի 2008 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը պետք է մեծ ջանքեր գործադրի ՎՈՒԱՄ-ի տարածքում սառեցված հակամարտությունների լուծման համար: Այս մասին ասվում է ՎՈՒԱՄ-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ, որ ընդունվել է կազմակերպության անդամ երկրիների ԱԳՆ ղեկավարների եւ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների միջեւ ՄԱԿ-Ի ԳՎ 63-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքում: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիք են հայտնել, որ ՎՈՒԱՄ տարածքի «սառեցված հակամարտությունները» պետք է լուծվեն ինքնիշխանության տարածքային ամբողջականության շրջանակներում եւ ՎՈՒԱՄ անդամ երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների եւ միջազգային իրավունքի այլ սկզբունքների պահպանմամբ: Կողմերը համաձայնվել են շարունակել համագործակցությունը ՎՈՒԱՄ-ԱՄՆ շրջանակներում առեւտրի, տրանսպորտի, սահմանների անվտանգության եւ մաքսային վերահսկման, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի ոլորտներում, սահմաններին համագործակցության նոր նախագծերին` ՎՈՒԱՄ տրանսպորտային միջանցքի անվտանգության բարձրացման եւ սահմանապահ զորքերին օգնելու նպատակով: Հաջորդ հանդիպումը ՎՈՒԱՄ-ԱՄՆ ձեւաչափում տեղի կունենա դեկտեմբերի սկզբին Հելսինկիում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները: ՎՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ստեղծվել է 1997թ. Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներ Հեյդար Ալիեւի ու Էդուարդ Շեւարդնաձեի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ-ի հովանավորությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |