«Աերոֆլոտին» ու «Պոբեդային» արգելել են թռիչքները Չեխիա. Ռուսները չեղարկել են չվերթները 2 հուլիսի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են ռուսական «Աերոֆլոտ» ընկերության չվերթների թույլտվությունները: Այդ պատճառով ավիափոխադրողը չեղարկել է Մոսկվա-Պրահա-Մոսկվա չվերթների մեծ մասը, որոնք կայանալու էին հուլիսի 2-ին: Ընկերությունում նշել են, որ «Աերոֆլոտը» ևս 2 չվերթ կիրականացնի դեպի Պրահա, որոնցից կօգտվեն չեղարկված չվերթների ուղևորները: Ավիափոխադրողը նաև առաջարկել է տեղափոխել ուղևորներին այլ ընկերությունների չվերթներով, գրում է Meduza-ն: Չեխական իշխանությունները նաև չեղարկել են «Պոբեդա» ավիաընկերության («Աերոֆլոտի» դուստր ձեռնարկություն) չվերթները Մոսկվայից Կարլովի Վարի: «Պոբեդայում» նշել են, որ հուլիսի 4-ից չեն կատարի թռիչքներ Չեխիա: Բոլոր ուղևորներին, որոնք չեն հասցնի մեկնել, կվերադարձնեն տոմսերի արժեքի ամբողջ գումարը: Չեխիան չեղարկել է նաև «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության չվերթները՝ հայտարարելով, որ հուլիսի 2-ից կասեցնում է թռիչքները Պրահա և հակառակ ուղղությամբ Եկատերինբուրգից և Ժուկովսկից: Ավիաընկերություններն ակնկալում են, որ իրավիճակը կկարգավորվի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եկատերինբուրգ-Պրահա-Եկատերինբուրգ չվերթը վերականգնվել է, սակայն հուլիսի 2-ի թռիչքները ուշացումով կիրականացվեն: Ուղիղ չվերթները Մոսկվայից Պրահա ռուսական ավիաընկերություններից կատարում էին միայն «Աերոֆլոտն» ու «Ուրալյան ավիաընկերությունները»: Բացի այդ, օրը երկու անգամ Շերեմետևոյից այդ չվերթն իրականացնում էր Czech Airlines-ը: Պաշտոնապես դեռևս չի հայտարարվել, թե ինչու են Չեխիայի իշխանությունները չեղարկել թռիչքները ռուսական ավիաընկերությունների համար: Ըստ «Ինտերֆաքսի» տեղեկությունների, թռիչքները սահմանափակվել են, քանի որ «Պրահային դուր չեն եկել տրանսսիբիրյան երթուղիների պայմաններն իրենց ազգային ավիափոխադրողի համար»: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |