British Petroleum-ը փակել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը25 սեպտեմբերի 2008 - 16:42 AMT PanARMENIAN.Net - British Petroleum-ը (BP) փակել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ընկերության ղեկավարին: Հաղորդվում է, որ նավթամուղը փակվել է պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով:BP ըներությունը անդամակցում է մի կոնսորցիումի, որին պատկանում է Ադրբեջանի կասպիական հանքավայրերից թուրքական միջերկրածովյան նավթալցման նավահանգստին տանող ցանցը: Ընկերությունը նաեւ նավթամուղի օպերատորն է: ԲԹՋ նավթամուղը սկսել է գործել 2005թ. մայիսի 25-ից, երբ բացվեց նրա ադրբեջանական հատվածը: 2005թ. հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ վրացական հատվածի հանդիսավոր բացումը: Երկարությունը 1773 կիլոմետր է: Նավթամուղն անցնում է երեք երկրների` Ադրբեջանի (449կմ), Վրաստանի (235կմ) եւ Թուրքիայի (1059կմ) տարածքով: Նախագծային անցումային հզորությունը օրական մեկ բիլիոն բարրել է, արժողությունը` $3,6 մլրդ: 2006թ. հուլիսին կայացավ նավթի առաջին հոսքը: Այդ ժամանակից ի վեր խողովակներով անցնող նավթի օրական քանակը կազմում է 1,2 մլն բարրել: 2008թ. օգոստոսի 5-ին խողովակաշարի պայթյունի եւ դրան հաջորդած խոշոր հրդեհի պատճառով Էրզինջան գաղութի Ռեֆայա բնակավայրի կոմպրեսորային կայանի շրջանում նավթի մատակարարումը դադարեցվել է: BP ընկերությանը պատկանում է կոնսորցիումի բաժնետոմսերի 30%-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |