Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն կա

Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն կա

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Գրիգորյանին անվասայլակով են բերել դատարան։ Նախքան նիստի սկսվելը նրան նախ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Դատարանի դահլիճում են գտնվում բժիշկները, որոնք հսկողության տակ են պահում Գրիգորյանին։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոց կալանավորումը 10 մլն դրամ գրավի դիմաց անհապաղ վերացնելու մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Փաստաբանը նշել է մի շարք հիվանդություններ, որոնք առկա են Գրիգորյանի մոտ։ Նա ասել է, որ նման հիվանդություններով անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է և մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---