ՌԴ 13 տարածաշրջանում բնակչության 1%-ից ավելին վարակված է ՄԻԱՎ-ով![]() 3 հուլիսի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի 13 տարածաշրջանում բնակչության 1%-ից ավելին վարակված է ՄԻԱՎ-ով: Այդ են վկայում Ռոսպոտրեբնադզորի «ՌԴ-ում ՄԻԱՎ-ի համաճարակային իրավիճակի, աշխատատեղերում ՄԻԱՎ վարակի կանխարգելման մասին» նյութերը, որը գերատեսչությունն ուղարկել է սոցիալ-աշխատանքային հարաբերությունները կարգավորող եռակողմ հանձնաժողովին: Երկրի 35 տարածաշրջանում ՄԻԱՎ-ով բնակչությունը 0,5%-ից ավելի է, գրում է ՌԲԿ-ն: Ռոսպոտրեբնադզորում նշել են, որ աճում է այն փոքր քաղաքների թիվը, որտեղ ՄԻԱՎ-վարակի տարածվածությունը գերազանցում է միջին ռուսաստանյան ցուցանիշները 2-4 անգամ: Դրանք են Սեվերոուրալսկը, Կիրովոգրադը, Տոլյատին, Վերխնի Ուֆալեյը, Նովոտրոիցկը, Լենիսնկ-Կուզնեցկին, Օրսկը, Բերեզնիկին և այլ՝ ընդհանուր առմամաբ 30 քաղաք: Հրապարակման մեջ չի նշվում, թե այդ քաղաքներում բանկչության որ տոկոսն է վարակված վիրուսով: Նախորդ անգամ ՄԻԱՎ վերաբերյալ վիճակագրությունը ՌԴ-ում հրապարակվել է 2015-ին: Այն ժամանակ 9 տարածաշրջանում ՄԻԱՎ վարակով բնակիչների քանակը գերազանցում էր 1 տոկոսը: 3 տարում այդ ցուցանիշով քաղաքները 4-ով ավելացել են: ՄԻԱՎ ամենամեծ տարածվածությամբ տարածաշրջանը Իրկուտսկի շրջանն է, ուր վարակված է բնակչության 1,8%-ը՝ 1814 մարդ յուրաքանչյուր 100,000 հաշվարկով: Վարակի տարածությունը գրեթե 2% է կազմում Սվերդլովսկի և Կեմերովոյի շրջաններում: Ըստ Ռոսպոտրեբնադզորի, 2018-ին մահացել է ՄԻԱՎ վարակակիր 36,9 հազար բնակիչ, որպես մահացության հիմնական պատճառ ՄԻԱՎ վարակակիրների շրջանում եղել է թոքախտը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |