Մահացել է լեգենդար Ford Mustang-ի հեղինակ Լի Յակոկոան![]() 3 հուլիսի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում 95 տարեկանում մահացել է Լի Յակոկան՝ Ford Mustang մոդելի ավտոմեքենայի հեղինակը, ինչպես նաև Ford ընկերության և ԱՄՆ ամենահաջողակ մենեջերներից մեկը, գրում է «Սնոբը» Los Angeles Times-ի վրա հղումով: Յակոկան ծնվել է իտալացի ներգաղթյալների ընտանիքում, սովորել է Փրիսթոնի համալսարանում: Ուսումից անմիջապես հետո աշխատանքի է անցել Ford-ում՝ ինժեներից հասնելով մինչև ընկերության նախագահի պաշտոնին: Նրա Ford Mustang նախագիծն ամենահաջողվածներից մեկն է ընկերության պատմության մեջ: 1964-ից ի վեր թողարկվել է այդ մոդելի արդեն 6 սերունդ: 1978-ին Յակոկային ազատեցին ընկերությունից: Ինքնակենսագրականում նա գրել է, որ դա տեղի ունեցավ, քանի որ նա ավելի ճանաչված էր դարձել, քան ինքը Հենրի Ֆորդը: Հեռանալով Ford-ից՝ Յակոկան գլխավորեց Chrysler-ը, որը սնանկության շեմին էր, և դուրս բերեց ընկերությունն այդ վիճակից: 1989-ին Յակոկան գրեց իր ինքնակենսագրական «Մենեջերի կարիերան» որը բեսթսելլեր դարձավ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |