Փաշինյանը Ղրղզստանի նախագահի հետ քննարկել է գործակցությունը ԵՏՄ շրջանակում![]() 3 հուլիսի 2019 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Վարչապետ Փաշինյանը, որպես ԵՏՄ նախագահող երկրի ղեկավար, Ղրղզստանի նախագահ Ժեենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված հարցեր, մասնավորապես, այդ կառույցի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները: Վարչապետը նույն օրակարգը հուլիսի 2-ին քննարկել էր Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |