Ամերիաբանկն ընդլայնում է առևտրի ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում 3 հուլիսի 2019 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում ամրապնդել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավորման ոլորտում: Միջազգային ասպարեզում ձեռք բերած վստահության ու բարձր վարկանիշի շնորհիվ Բանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ: Հերթական հաջողված գործարքները` այս անգամ Raiffeisen Bank International-ից Ամերիաբանկը ներգրավել է 9.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ Unicredit Austria բանկից` 7.0 մլն ԱՄՆ դոլար` առևտրի ֆինանսավորման նպատակով: Ֆինանսավորման այս նոր միջոցները հնարավորություն կտան միջազգային առևտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային և նպաստավոր պայմաններով: «Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի առևտրի շրջանառության զարգացմանը` մենք շարունակում ենք ընդլայնել առևտրի ֆինանսավորման հնարավորությունները` ակտիվ համագործակցելով ոչ միայն միջազգային կառույցների, այլ նաև հեղինակավոր առևտրային բանկերի հետ: Միայն այս տարվա առաջին կիսամյակում Ամերիաբանկը խոշոր առևտային բանկերից ներգրավել է շուրջ 58 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ` ապահովելով 85% աճ նախորդ կիսամյակի համեմատությամբ: Մենք շարունակելու ենք ընդլայնել համագործակցությունը թե' ներկրողների և թե' արտահանողների հետ` առաջարկելով ֆինանսավորման առավել ճկուն պայմաններ ու ժամանակակից լուծումներ»,-նշել է Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը, հայտնում է բանկի մամուլի ծառայաությունը: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |