Մինսկում Անկախության օրվա հրավառությունից 1 մարդ մահացել է, 8-ը՝ տուժել![]() 4 հուլիսի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Անկախության օրվա առթիվ տեղի ուեցած հրավառության հետևանքով կա զոհ և վիրավորներ: 1 կին մահացել է, 5 մարդ հոսպիտալացվել, ևս 3-ը ինքնուրույն է դիմել հիվանդանոց ստացած վնասվածքների պատճառով: Այդ մասին հայտնել է Բելառուի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը: Ըստ ականատեսների, վիրավորումները ստացվել են հավանաբար արկերի բեկորներից և հարևան շենքերի կոտրված ապակիներից: Քննչական կոմիտեն և պաշտպանության նախարարությունը ստուգումներ են իրականացնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Զոհված կինը 1955թ. ծնված է, նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ: «Այժմ հիվանդանոցում 2 տղամարդ է մնում՝ 1955թ. ծնված և 1995 թ. ծնված: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մյուսներին ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել»,-ասել է Կարանիկը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |