Հուլիսի 7-ից հայ բժիշկներն անվճար կբուժեն Հալեպի բնակիչներին 4 հուլիսի 2019 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ից հայ բժիշկները ծառայություններ կմատուցեն Հալեպի բնակչությանը՝ բացառապես անվճար հիմունքներով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը և Հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հուլիսի 3-ին հյուրընկալել են Ալ-Իհսան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հալեպ քաղաքում հումանիտար իրավիճակի հարցը, շեշտադրվել է հատկապես որակյալ բժշկական ծառայությունների խիստ պակասը քաղաքի առավել տուժած թաղամասերում։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խմբի կազմում ընդգրկված մանկաբույժին և գինեկոլոգին հնարավորություն կընձեռվի իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել ըստ ՄԱԿ-ի կարիքների գնահատման սանդղակի ընտրված վայրում՝ ծրագրի շրջանակում գործող բժշկական կենտրոնում։ Սիրիայում հումանիտար հայաստանյան առաքելությունն ականազերծել է 27.510 քմ տարածք, վիրաբուժական օգնություն է ցուցաբերել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերել 626 քաղաքացու, իրականացրել է 1067 կլինիկա-լաբորատոր հետազոտություն: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |