Դեննիս Սանդոլե. Թուրքիան կարող է առավել արդյունավետ միջնորդ դառնալ, քան ԵԱՀԿ ՄԽ-ն26 սեպտեմբերի 2008 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի Բախումնաբանության եւ միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Դեննիս Սանդոլեն: Սակայն, նրա խոսքերով, չկան զուգահեռներ, ասենք, Կոսովոյի անկախության հռչակման եւ Լեռնային Ղարաբաղի ճանաչման միջեւ: «Սրանք միանգամայն տարբեր բաներ են: Այժմ աշխարհում նոր իրավիճակ է: Ռուսաստանն իր բարդ հարաբերություններվ Լեհաստանի ու Չեխիայի հետ ՀՀՊ-ի պատճառով, նոր սառը պատերազմի ծավալման հնարավորությունը: Գլոբալ առումով հակամարտությունների կարգավորումը ամրապնդում է բոլոր տարածաշրջանների անվտանգությունը»,-ասել է ամերիկացի փորձագետը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխմանը, ապա կարծում եմ, որ Թուրքիան կարող է միջնորդ հանդիսանալ հակամարտության կարգավորման գործում: «Նա կարող է առավել արդյունավետ միջնորդ լինել, քան ԵԱՀԿ ՄԽ-ն: Համանախագահները կարող են օգնել միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ -որ դիվիդենդներ ստանան խնդրի լուծումից»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |