Նոր ուժգին երկրաշարժ` Կալիֆորնիայում![]() 6 հուլիսի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել`ամենահզորը վերջին 20 տարում: 7,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է անապատում: Երկրաշարժի հետևանքով էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել, վնասվել առանձին կառույցներ`պատեր են ճաքել, ապակիներ կոտրվել, գազի խողովակների վնասման հետևանքով հրդեհներ են բռնկվել, հայտնում է BBC-ին: 1 մարդ է թեթև տուժել: Օջախը գտնվել է ոչ մեծ խորության վրա՝ 900 մ: Էպիկենտրոնը Ռիջքրեսթ քաղաքից 240 կմ հեռավորության վրա էր դեպի հյուսիս-արևելք: Ցնցումները զգացվել են նաև Նևադայում և Լոս Անջելեսի խաղաղօվկիանոսյան ափին: Կալիֆորնիան սեյսմավտանգ տարածաշրջան է, այդ տեղով է անցնում Սան Անդրեաս խզվածքը: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում հուլիսի 4-ին վերջին 20 տարում ամենաուժգին երկրաշարժն էր գրանցվել: Այն զգացվել է նաև Նևադայի որոշ հատվածներում:Ինչպես հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մոհավել անապատում, Լոս Աջելեսից մոտ 240 կմ հեռավորության վրա: Օջախի խորությունը մոտ 9 կմ էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |