Բրեդ Փիթը հայտարարել է կինոյից հեռանալու մտադրության մասին![]() 6 հուլիսի 2019 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը հանդես է եկել հայտարարությամբ՝ նա մտադիր է հեռանալ կինոյից: 55-ամյա դերասանը որոշել է, որ կինոն երիտասարդների գործ է և ժամանակն է նրանց զիջել ճանապարհը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: «ժամանակս ավարտին է մոտենում, ես ինձ արդեն դինոզավր եմ զգում: Եվ, հնարավոր է, ես դեռ պետք է գիսաստղ հանդիպեմ իմ ճանապարհին»,-ասել է Փիթը: Նա նշել է, որ այլևս չի ցանկանում գլխավորը լինել օպերատորի օբյեկտիվում: «Ես աստիճանաբար կհեռանամ՝ ավելի ու ավելի քիչ նկարահանվելով...Ես մտադիր եմ կենտրոնանալ ռեժիսորի կամ պրոդյուսերի աշխատանքի վրա», -ասել է նա: Վերջին շրջանում Փիթը նաև քանդակագործությամբ է զբաղվում և օրեր շարունակ կարող է գեղարվեստական արվեստանոցում անցկացնել: Ամեն դեպքում նրա հայտարարությունն իսկական շոկ էր երկրպագուների համար: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |