Մինչ Քլինթոնի նախագահ դառնալը, Կովկասն, ի տարբերություն Բալկանների, ռազմավարական նշանակություն չուներ ԱՄՆ-ի համար26 սեպտեմբերի 2008 - 17:39 AMT PanARMENIAN.Net - «Կովկասն, ի տարբերություն Բալկանների, որոշիչ ռազմավարական նշանակություն չուներ ԱՄՆ-ի համար: Այսպես էր մինչ Քլինթոնի նախագահ դառնալը: Սակայն Բուշի օրոք վերաբերմունքն ու հետաքրքրությունը Կովկասի հանդեպ նվազեց: Սակայն ով էլ դառնա ԱՄՆ-ի նոր նախագահ` Բարակ Օբաման թե Ջոն ՄըքՔեյնը, Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականությունը կփոխվի»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի Բախումնաբանության եւ միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Դեննիս Սանդոլեն: Նրա կարծիքով, եթե նախագահ դառնա Բարակ Օբաման, ԱՄՆ-ն դինամիկա կունենա, դրական տեղաշարժ, կչեզոքանան այն գործոնները, որոնք նպաստում են սառը պատերազմի վերսկսմանը: «Այդ դեպքում կարող է նախագահի անձնական դեսպան նշանակվել, որը կզբաղվի Հարավային Կովկասի խնդիրներով: Չի բացառվում, որ դա կարող է լինել նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը: Եթե ընտրվի հանրապետական ՄըքՔեյնը, վերաբերմունքն այս տարածաշրջանի հանդեպ կմնա նույնը կամ կվատանա: Կա տեսություն, ըստ որի Սահակաշվիլին իր գործողություններով ցանկանում էր բարձրացնել ՄըքՔեյնի ԱՄՆ-ի նախագահ դառնալու շանսերը, սակայն ես չեմ կարծում, որ ճգնաժամը Կովկասում ինչ-որ կերպ կարող է ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա` ամերիկացիներին այժմ բոլորովին այլ խնդիրներ են հուզում»,-ասել է նա:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |