«Դիմակի» ռեմեյքում գլխավոր դերակատարը կին կլինի

«Դիմակի» ռեմեյքում գլխավոր դերակատարը կին կլինի

PanARMENIAN.Net - Ամերիկացի պրոդյուսեր Մայք Ռիչարդսոնը հայտարարել է, որ մտադիր է վերանկարահանել «Դիմակ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը կին կլինի: Ըստ նրա, նա հրաշալի կատակերգու ունի այդ դերի համար, սակայն չի ցանկացել բարձրաձայնել նրա անունը:

«Մենք դեռ պետք է համոզենք այդ հիանալի դերասանուհուն: Բայց սցենարի որոշ գաղափարներ արդեն ունենք»,-պարզաբանել է Ռիչարդսոնը, գրում է Gazeta.ru-ն EW.com-ի վրա հղումով:

«Դիմակ» ֆիլմը հեռուստաէկրան է բարձրացել 1994-ին: Գլխավոր դերը կատարել է Ջիմ Քերին, որի շնորհիվ նա հայտնի դարձավ: Իսկ ընդամենը 23 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմը 351 մլն դոլար հավաքեց վարձույթում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---