ՌԴ Պետդուման կառաջարկի արգելել գինու և հանքային ջրի ներմուծումը Վրաստանից 8 հուլիսի 2019 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի խորհուրդը կքննարկի գինու և հանքային ջրի ներմուծումը Վրաստանից արգելելու մասին պատգամավորների առաջարկը: Այդ մասին հայտարարել է ստորին պալատի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովը, հայտնում է Snob.ru-ն: Ըստ նրա, կառաջարկվի նաև արգելել դրամական փոխանցումները ՌԴ-ից Վրաստան: «Ուժի մեջ է մտել Վրաստանի հետ ավրահաղորդակցության արգելքը, սակայն, Վրաստանի ոչ բարեկամական գործողությունները մեր երկրի հանդեպ շարունակվում են: Կան նաև ՌԴ քաղաքացիների վրա հարձակման, վիրավորանքների դեպքեր: Նման բաները համարժեք պատասխան են պահանջում»,-ասել է նա: Վրացական ալկոհոլի մասնաբաժինը ՌԴ առևտրային ցանցում մոտ 7,5 տոկոս է կազմում: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Ավելի ուշ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հաղորդավարի համար և անընդունելի համարել «արտահայտման ձևը»: Գվարամիան, սակայն, ընդգծել է, որ «Ռուսթավի 2»-ն իր գլխավոր նպատակն է համարում Վրաստանի պաշտպանությունը, իսկ Պուտինի դեմ ցանկացած հոխորտում՝ արդարացված: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |