Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի նորընտիր վարչապետին և նրան ՀՀ հրավիրել

Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի նորընտիր վարչապետին և նրան ՀՀ հրավիրել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի և Հունաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ:

Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հեղինակությունը կնպաստեն հայ-հունական բազմաոլորտ օրակարգի խորացմանը և ընդլայնմանը:Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ բարեկամ Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում համագործակցություն զարգացնելու Հայաստանի կառավարության հանձնառությունը: Հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետում: Մեր հանդիպումը հնարավորություն կընձեռի ուրվագծելու երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ուղիները»,-ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---