Պուտինին եթերում վիրավորած վրացի հաղորդավարին 2 ամսով հեռացրել են եթերից 9 հուլիսի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը 2 ամսով հեռացրել է եթերից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, այդ թվում նաև իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդումից, որի եթերում նա ռուսերեն հայհոյանքներ էր հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Սակայն հեռուստաալիքի ղեկավարությունը մտադիր չէ աշխատանքից հեռացնել հաղորդավարին: Այդ մասին ուկրաինական «Գրոմադկսոյե» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան: Ըստ նրա, միջադեպից հետո հեռուստաալիքի վարկանիշը միայն աճել է, գրում է Deutsche Welle-ն: Գաբունիայի արտահայտություններն արդեն դատապարտել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նույնպես «ոչ այնքան տեղին և անճաշակ» է որակել «տաղանդավոր հեռուստալրագրողի» արարքը: Միևնույն ժամանակ, ասել է Սահակաշվիլին, Գաբունիան «կրկնել է այն, ինչ ռուսաստանցիներն անում են արդեն տարիներ շարունակ» և «շատերը Վրաստանում իրոք այդպես են կարծում»: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Ավելի ուշ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հաղորդավարի համար և անընդունելի համարել «արտահայտման ձևը»: Գվարամիան, սակայն, ընդգծել է, որ «Ռուսթավի 2»-ն իր գլխավոր նպատակն է համարում Վրաստանի պաշտպանությունը, իսկ Պուտինի դեմ ցանկացած հոխորտում՝ արդարացված: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |