ՀՀ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում27 սեպտեմբերի 2008 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մնում է անփոփոխ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: «Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ առանց ավելորդ միջնորդների»,- ընդգծել է Բալայանը:Այսօր Bakiliar.AZ-ը հաղորդել է, որ «Երեւանն իր համաձայնությունն է տվել, որպեսզի Թուրքիան մասնակցի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: Ադրբեջանական գործակալության հաղորդման համաձայն, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում հայտարարել է, որ ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդության Անկարայի նախաձեռնությունը: Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջին համատեղ հանդիպումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |