Պուտինը դեմ է Վրաստանի հանդեպ պատժամիջոցներին. «Ես դա չէի անի» 9 հուլիսի 2019 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եկատերինբուրգում ելույթի ժամանակ հայտարարել է, որ վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով՝ Վրաստանի դեմ պատժամիջոցներ չէր սահմանի: «Հանուն լիարժեք հարաբերությունների վերականգնման ես ոչ մի այնպիսի բան չէի ձեռնարկի, որն էլ ավելի կբարդացներ մեր հարաբերությունները»,-ասել է նա: «Ինչ-որ մեկն ավել-պակաս դուրս է տվել»,-ասել է ՌԴ նախագահը, գրում է «Վեդոմոստին»: Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով հանդես է եկել Պետդուման: Հուլիսի 9-ին Պետդուման միաձայն հայտարարություն է ընդունել, որով խորհուրդ է տվել կառավարությանը դիտարկել Վրաստանի դեմ սահմանափակող միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը: Ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել էր, որ խոսքը Վրաստանից գինու և հանքային ջրի ներմուծման արգելքի մասին է, ինչպես նաև դրամական փոխանցումների և այդ երկիր ռուսաստանցիների այցերի վերաբերյալ: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Ավելի ուշ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հաղորդավարի համար և անընդունելի համարել «արտահայտման ձևը»: Գվարամիան, սակայն, ընդգծել է, որ «Ռուսթավի 2»-ն իր գլխավոր նպատակն է համարում Վրաստանի պաշտպանությունը, իսկ Պուտինի դեմ ցանկացած հոխորտում՝ արդարացված: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |