Digitain-ը տարածաշրջանային նոր գրասենյակ է բացում Մեծ Բրիտանիայում10 հուլիսի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Digitain-ը միջազգային ընդլայնման ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում տարածաշրջանային նոր գրասենյակ է բացում, ինչն ընդգծում է Շեֆիլդի շարունակական աճը որպես բիզնեսի և նորարարության համար բարենպաստ պայմաններ ապահովող քաղաք։ Digitain-ի գրասնեյակի բացումը նաև ընդգծում է Շեֆիլդի շարունակական աճը որպես բիզնեսի միջավայր։ Նոր գրասենյակը գլխավորելու է միջազգային բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սայմոն Ուեսթբերին: Դրանում մատուցվելու են հաճախորդների հետ աշխատանքի և հաշիվների կառավարման տեղայնացված ծառայություններ, որոնք ուղղված են լինելու Digitain-ի հետագա միջազգային ընդլայնման ծրագրի իրականացմանը։ Բացի այդ, նախատեսվում է նոր գրասենյակներ բացել Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում: Ուեսթբերիի առանցքային կարճաժամկետ դերն է՝ զարգացնել բիզնեսը Մեծ Բրիտանիայում և ամրապնդել Digitain-ի առաջատար դիրքերը խաղային շուկայում: «Ուրախ եմ, որ գլխավորում եմ Digitain-ի ընդլայնումը դեպի Մեծ Բրիտանիա և ավելի ընդարձակ կարգավորվող շուկաներ: Digitain-ը մի ընկերություն է, որն առաջատար դիրքեր է գրավում խաղային ոլորտում, և գործընկերներին հնարավորինս մոտ լինելու մեր սկզբունքներից ելնելով՝ Մեծ Բրիտանիայում գրասենյակի բացումը շատ նշանակալից իրադարձություն է, որը կօգնի մեզ հասնել մեր նպատակներին», - նշել է Digitain-ի Միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Սայմոն Ուեսթբերին: Անցնող տարին առանձնահատուկ արդյունավետ էր Digitain-ի համար: Ընկերությունն ընդլայնել է իր միջազգային գործունեությունը Եվրոպայից դեպի Ասիա, Աֆրիկա և Լատինական Ամերիկա՝ ունենալով ոլորտի առավել ճկուն, հարմար և արդյունավետ ծրագրային հարթակ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |