Ֆրանսիայի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ֆրանսիայի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Այս մասին հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Twitter-ի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Ազգային ժողովին:

«Հայաստանը ջերմորեն ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովում ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»,-գրել է Հասմիկ Տոլմաջյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Չեխիայի Հանրապետությունն ավարտել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացումը: Համաձայնագիրը վավերացրել են նաև Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան, Կիպրոսը: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---