Երեւանը չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերություններում փոխզիջման գնալ, հայտարարել է թուրք դիվանագետը

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի փորձերը ճիշտ քայլ են, բայց այդ գործընթացը ի վիճակի չէ որեւէ արդյունքի բերել եւ միակ բանը, որին կարող է հասնել Թուրքիան, քաղաքական ճարտասանության մեղմացումն է: Այդ մասին հայտարարել է թուրք դիվանագետ Մուրատ Բիլխանը: «Հայաստանը պետք է հասկանա, որ հարաբերությունների կարգավորման գործում պետք է փոխզիջման գնալ, բայց դա տեղի չի ունենում: «Երեւանը պետք է գիտակցի, որ այդ գործընթացում անհրաժեշտ է փոխզիջման գնալ: Բայց հայկական կողմը չի ցանկանում փոխզիջման գնալ, նա պարզապես փոխել է իր ճարտասանությունը»,- հայտարարել է թուրք դիվանագետը, հաղորդում է Anatolia news agency-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---