Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ

Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ

PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ:

«Ինչպես հայտնի է, վերջին ժամերին Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը:

Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Վեոլիա Ջուրը» ներկայումս ձեռնարկում է միջոցներ՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնել սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները:

Վթար է տեղի ունեցել ՀՀ էներգետիկ համակարգում՝ հնարավոր են անջատումներ և տատանումներ: Այդ մասին իր ֆեյսբուքյյան էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:«Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկնանջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---