Փոխնախարար. ՀՀ-ում հզոր տատանման պատճառ կարող էր լինել վթարն Իրանի էներգահամակարգում10 հուլիսի 2019 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Դեռևս հստակ չէ, թե ինչի հետևանքով են առաջացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հաճախականության տատանումները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի էներգահամակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ, ուստի Հայաստանում ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ և հակառակը:«Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Փոխնախարարը նշել է, որ իրանցի գործընկերների հետ եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում: «Սակայն 100 տոկոսով ասել, որ հաճախականության տատանումները եկել են իրանական էներգահամակարգից, այս պահին չենք կարող»,- ընդգծել է Հակոբ Վարդանյանը: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի էնեգետիկ համակարգում ժամը 13:46 րոպեին հաճախականության տատանում է եղել, որի հետևանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև Երեւանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայանները: «Հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել: Այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգված է, հաճախականության տատանումներ չունենք ու էներգահամակարգի արտադրական հզորությունները, մատակարարումը վերականգնվում են»,- ասել է Հակոբ Վարդանյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը հայտնել է, որ կստեղծվի աշխատանքային խումբ՝ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով. «Պատճառներն ու մեղավորներն անպայման կբացահայտվեն»: Հակոբ Վարդանյանը միաժամանակ նշել է, որ անհանգստանալու կարիք չկա. «Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա»: Նրա խոսքով՝ հիմնական գործող բազիսային արտադրող կայանները համակարգում եղել են «Երևան» ՋԷԿ-ը, «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը և հիդրոէլեկտրակայանները: «Ատոմակայանը պլանային վերանորոգման է կանգնած հունիսի 1-ից, ցանցում չի եղել, ցանցից օգտվել է միայն սեփական կարիքների համար: Ատոմակայանի անձնակազմը, պահպանելով բոլոր նորմատիվները, հաճախականության տատանման սկսվելուն պես ցանցից առանձնացել է և սեփական կարիքները բավարարել է դիզել-գեներատորների միջոցով: Կայունացումից հետո ատոմակայանը նորից սկսել է սնվել համակարգից, և որևէ վտանգ չի սպառնում»,- ընդգծել է փոխնախարարը: Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին |