Արարատում վթարից տուժած 13-ամյա երեխան դուրս է գրվել հիվանդանոցից![]() 10 հուլիսի 2019 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Երևան-Երասխավան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխան արդեն առողջացած դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երեխային ուղեկցում են նրան բուժող բժիշկները։ «Երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով և ծնոտային քերծվածքներով: Երեխան վիրահատվել էր, վիրահատությունն անցել էր լավ»,-ասվում է գրառման մեջ: Հուլիսի 6-ին Երևան-Երասխավան ճանապարհին Զոդի կամուրջին իրար բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ հետևանքով հրդեհ է բռնվել, զոհվել է 6 մարդ, 11-ը վիրավոր են ու տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։ Մի քանի մարդ այրվել է երթուղային տաքսիում, բռնկված հրդեհի հետևանքով։ Տուժածներից 3-ը երեխաներ են։Դեպքի վայրում եղած ականատեսները պատմել են լրագրողներին, որ ուժեղ կրակի պատճառով չեն կարողացել հանել մարդկանց մեքենայից։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |