Պատգամավոր. Նորանոր պաշտոնյաների «պադավատով» օժտելը հեռացում է հեղափոխության արժեքներից

Պատգամավոր. Նորանոր պաշտոնյաների «պադավատով» օժտելը հեռացում է  հեղափոխության արժեքներից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը կարծում է, որ ոչ մի պարագայում չէր կարելի «պադավատ» տրամադրել այդ մարմինների ղեկավարներին, որոնք մինչ այս զրկված էին նման ճոխությունից: Պատգամավորն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հրաժարվում է հասկանալ որևէ տրմաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում:

Նա նաև նշել է, որ նորանոր պաշտոնյաներին «պադավատով» օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից հեռացում:

«Պադավատիզմի» մշակույթը հետզհետե չեզոքացնելու, եղածները կրճատելու փոխարեն նորանոր պաշտոնատար անձանց այդ արտոնությամբ հարկատուների հաշվին օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից հեռացում, որի հետ իմ կողմից հաշտվելը կամ դրա մասին լռելը կրկնակի դավաճանություն կլիներ այդ նույն արժեքների նկատմամբ:

Եվ չնայած պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների քանակը այս փոփոխությունների արդյունքում աճելու է ընդամենը 2-ով, սակայն ի հաշիվ այդ մարմիններին սպասարկելու համար հատկացվող նոր մեքենաների` ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր քանակը Հայաստանի Հանրապետությունում աճելու է 73-ով` հասնելով 1774-ի:

Ընդգծեմ, որ ամենևին դեմ չեմ, որ տեսչական մարմինների արդյունավետությունը և օպերատիվությունը բարձրացնելու նպատակով այդ կառույցներին սպասարկելու համար հատկացվեն ընդհանուր օգտագործման ծառայողական մեքենաներ: Սակայն նախ համարում եմ, որ դա հնարավոր էր և պետք էր անել ի հաշիվ այլ գերատեսչունթյունների տարատեսակ պաշտոնյաներին սպասարկող տասնյակ «պադավատների», և երկրորդ, ոչ մի պարագայում չէր կարելի «պադավատ» տրամադրել այդ մարմինների ղեկավարներին, որոնք մինչ այս զրկված էին նման ճոխությունից»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---