ՌԴ-ում Օստապ Բենդերի նոր արկածներն են նկարահանում

ՌԴ-ում Օստապ Բենդերի նոր արկածներն են նկարահանում

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Մամուտի Rambler Group-ը դարձել է «Բենդեր» կինոսերիալի ներդրողն ու համապրոդյուսերը, որը նկարահանվելու է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» վեպի մոտիվներով: Այդ մասին հայտնել է հոլդինգի ռեպերտուարային ռազմավարության և կոնտենտի գծով տնօրեն Սոֆյա Կալաշովան, գրում է «Վեդոմոստին»:

Սերիալում գլխավոր դերը կատարում է Սերգեյ Բեզրուկովը: Ըստ Կվաշիլովայի, իր ոճով «Բենդերը» խորհրդային շրջանի «Անորսալի վրիժառուների» և ռեժիսոր Գայ Ռիչիի հնարքների միախառնում է:

«Բենդերի» առաջին մասը կինոթարոններում կցուցադրվի 2020-ի սկզբում: «Բենդերը» կցուցադրվի երկու ձևաչափով՝ սկզբից կինոթատրոններում կցուցադրվեն կինոպատումի բոլոր 4 մասերը, իսկ հետո նախագծի ընդլայնված տարբերակը որպես սերիալ կցուցադրվի համացանցում:

Օգոստոսին կլրանա 70 տարին այն պահից ի վեր, երբ Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռն» ու «Ոսկե ցլիկը» արգելվեցին տպագրության համար: Սակայն, այդ սահմանափակումը երկար չտևեց:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---