Զոդի կամրջի վրա ավտովթարում զոհերի թիվը հասավ 7-ի

Զոդի կամրջի վրա ավտովթարում զոհերի թիվը հասավ 7-ի

PanARMENIAN.Net - Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն տեղափոխված 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը հուլիսի 10-ի երեկոյան մահացել է, հայտնում է Panorama.am-ը:

Գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը հայտնել է, որ այրվածքներ ստացած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր էր, նրա վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։

Հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամրջի վրա իրար բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։ՃՏՊ հետևանքով հրդեհ է բռնվել, զոհվել է 7 մարդ, 11-ը վիրավոր են ու տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։ Մի քանի մարդ այրվել է երթուղային տաքսիում, բռնկված հրդեհի հետևանքով։ Տուժածներից 3-ը երեխաներ են։Դեպքի վայրում եղած ականատեսները պատմել են լրագրողներին, որ ուժեղ կրակի պատճառով չեն կարողացել հանել մարդկանց մեքենայից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---