ԱԱԾ-ն կպարզի էներգետիկ խափանման պատճառները

ԱԱԾ-ն կպարզի էներգետիկ խափանման պատճառները

PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանձնարարարություն է տվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն հուլիսի 10-ին հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի տատանունումների և անջատումների վերաբերյալ, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ խափանման պատճառները: Այդ մասին գործադիր մարմնի նիստում տեղեկացրել է ինքը Վանեցյանը։

«Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղել է, թե չի եղել, ցուցաբերվել է անգործություն, թե՝ ոչ։ Արդյունքների մասին կզեկուցեմ», - ասել է Արթուր Վանեցյանը, հայտնում է Aysor.am-ը: Արձագանքելով՝ վարչապետն ասել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նույնպես ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու պատճառները։

«Բայց հուլիսի 10-ին ժամը 20։00-ին արդեն ամբողջապես վերականգնվել էր ողջ էներգահամակարգի գործունեությունը։ Շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հուլիսի 10-ին Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---