Նախարար. Վրաստան մեկնող մեքենաների գերբեռնվածությունը պետք է սահմանին ստուգել11 հուլիսի 2019 - 12:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կառավարության նիստում խոսելով վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով վթարների մասին, առաջարկել է Վրաստան երթևեկող բոլոր մեքենաների գերբեռնվածությունը ստուգել սահմանային անցակետ մտնելիս: Նա հավելել է, որ սահմանապահը չի կարող տեսնել՝ գերբեռնվա՞ծ է, թե՞ չէ, մարդիկ ոտքով են անցնում սահմանը: Այս առաջարկի ընդունումն, ըստ Թորոսյանի, թույլ կտա խուսափել վթարներից, հայտնում է shantnews.am-ը: Արսեն Թորոսյանը նաև առաջարկել է պարտադիր դարձնել գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա, հաշվի առնելով, որ հիմնականում գազով են երթևեկում Հայաստանում և հենց դրա պատճառով է եղել զոհերի մեծ մասը։ «Այսինքն արագ այրվել են և չեն հասցրել տարհանել, նույնիսկ օգնություն ցուցաբերելն է դժվար եղել»,-ասել է նա, հայտնում է Araratnews.am-ը։ Փաշինյանն արձագանքել է. «Կքննարկենք, ոտքի վրա որոշում չկայացնենք»: Նախարարը նաև տվյալներ է ներկայացրել վերջին վթարներից տուժածների վերաբերյալ: «Մենք առաջին պատահարով ունենք 7 զոհ, որից 6-ը՝ այրվածքներից, մեկը՝ ոչ, ունենք 3 ծանր վիրավոր: Երկրորդը Վրաստանի դեպքն է, փաստացի ունեինք գերբեռնված մեքենա, 3 զոհ, որից 2-ը՝ երեխա: Այս պահի դրությամբ ունենք երկու ծանր վիրավոր, որ տեղափոխվել են Հայաստան, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, դեռ վաղ է գնահատել՝ կստացվի՞ փրկել նրանց կյանքը, թե՞ ոչ»,- ասել էնա: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |