Փոխվարչապետ. Տեխզննման պահանջներին չբավարարող մեքենաներին ԱՊՊԱ չտրամադրել

Փոխվարչապետ. Տեխզննման պահանջներին չբավարարող մեքենաներին ԱՊՊԱ չտրամադրել

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության հուլիսի 11-ի նիստին առաջարկել է սինխրոնիզացնել տեխնիկական զննման և ԱՊՊԱ-ի գործընթացը:

Առաջարկի հիմնավորումն այն է, որ ապահովագրության համակարգի միջոցով հնարավոր է վերահսկել մեքենաների տեխնիկական զննումը, հայտնում է civilnet-ը։

«Սա ամենաարդյունավետ լուծումը կլինի։ Այն մեքենան, որը չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա, իսկ այդ ԱՊՊԱ ստանալու կամ չստանալու և դա վերահսկելու գործիքակազմը մենք ունենք։ Այս իմաստով ռացիոնալ տարբերակը դա է։ Կոչ եմ անում, որ մոդել մշակենք ու փորձենք խնդիրը լուծել»,- նշել է փոխվարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է առաջարկը և համապատասխան հանձնարարականով հանդես եկել։

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, խոսելով վթարների պատճառների մասին, նշել է, որ դրանք ոչ միայն ոստիկանության գործառույթներով են սահմանափակվում, պատճառներից է նաև ճանապարհների վատ լուսավորությունը, նաև այն, որ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը ձևական բնույթ է կրում:

«Կարելի է ասել՝ բնույթ չի կրում, տեխզննություն չի իրականացվում, ամեն օր ամփոփագրեր են ներկայացվում, որ տրանսպորտային միջոցը ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը, գլորվել ձորը, այսինքն՝ մի դետալ մաշվել է, որովհետև այսօր շուկայում ներկրողները մեքենաները փայլացնում են արտաքնապես, բայց որոշ մասեր հնամաշ վիճակում են, նախկինում զննություն անցնելուց հետո նոր թույլատրվում էր շահագործում: Օրինակ`Դուբայում նայում են՝ անվադողերը իդեալական վիճակում են, նմանատիպ անվադողին այստեղ բարձր գին կտան, բայց այնտեղ, եթե այդ անվադողը ժամկետանց է, չեն թույլատրում շահագործել»,- ասել էր նա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---