Հունական Խալկիդիկիում զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան

Հունական Խալկիդիկիում զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան

PanARMENIAN.Net - Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այդ մասին ասվում է Հունաստանում Հյաստանի դեսպանության Twitter-ի միկրոբլոգում:

«Իրավիճակի փոփոխությունների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է գրառման մեջ։

Հունաստանի հյուսիսում ու Խալկիդիկի թերակղզում հուլիսի 10-ին ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևի պատճառով 6 մարդ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել։ Խալկիդիկիում մեծ ավերածությունների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը փոխել է ծրագիրը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---