Երկրաշարժից տուժածների բնակարանային խնդիրը լուծելու համար 3 մլրդ դրամ կհատկացվի11 հուլիսի 2019 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մտադիր է մեկ ծրագրի շրջանակում լուծել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժածների բնակարանային խնդիրը: Այդ մասին հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտնել էր, որ 2020 թ.-ին նախատեսվում է լուծել վերջին 453 ընտանիքի բնակարանային հարցը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: «Մենք կլուծենք քաղաքացիների բնակարանային խնդիրը, որոնց նկատմամբ դե յուրե ամրագրված են պետության պարտականությունները: Այդ նպաակով կհատկացվի 3 մլրդ դրամ (մոտ 6,2 մլն դոլար)», - ասել է Փաշինյանը: Ըստ նրա, խնդրի լուծման մեթոդաբանությունը կհաստատվի հետագա քննարկումների ժամանակ: Ավելի վաղ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտարարել էր. «1988-ի երկրաշարժից տուժած 5396 ընտանիք բնակարանային խնդիրները պետք է լուծվեին 2008-2020 թվականներին։ «2008-2017-ին 4839 շահառուի բնակարանային խնդիրը լուծվել է, ծախսվել է 65 միլիարդ դրամ։ 2018-ին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, բնակարանով ապահովվել է 44 ընտանիք։ 2019-ին բյուջեից 560 միլիոն դրամ է նախատեսված Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի գյուղերի 60 ընտանիքի համար»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |