Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնին հավակնում են երկու պատգամավորներ29 սեպտեմբերի 2008 - 15:21 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար առաջադրել է իր թեկնածուին` Լարիսա Ալավերդյանին: Ավելի վաղ իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրեց ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Սեպտեմբերի 26-ին, այն բանից հետո, երբ Տիգրան Թորոսյանը հաստատեց իր հրաժարականը, հրաժարականը պաշտոնապես ընդունվեց: Առաջին դիմումը Տիգրան Թորոսյանը տվել էր սեպտեմբերի 19-ին` հաստատելով իր որոշումը իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին իր որոշումը: Մինչ խորհրդարանի նոր նախագահի ընտրությունը խոսնակի պարտականությունները կկատարի ՀՀ ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը: Նոր խոսնակի ընտրությունները տեղի կունենան խորհրդարանի հերթական քառօրյաի ընթացքում, որը մեկնարկեց այսօր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |