ԱՄՆ կոնգրեսականն առաջարկում է $4 մլն հատկացնել ԼՂ-ում խաղաղության պահպանմանը13 հուլիսի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման ջանքերը, հայտմել է «Ամերիկայի ձայնը»: «Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին, և ես առաջարկել եմ $4 մլն հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաև պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որևէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ», -նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ իրեն չափազանց մտահոգում են սահմանին տեղի ունեցող միջադեպերը: Կոնգրեսական Չուի օրենսդրական նախաձեռնությամբ 2020 թվականին նախատեսվում է ԱՄՆ-ի պետբյուջեից գումար հատկացնել հայտնի «Ռոյս-Էնգելի» նախաձեռնության իրականացմանը: Այն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարների կողմից մշակված այս նախաձեռնությունը նախատեսում է Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծից հանել դիպուկահարներին և հրետանին, տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել հրադադարի խախտման մեղավորներին, և զգալի ավելացնել ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի դիտորդների քանակը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |