ՊՆ-ում հայեցողական պաշտոն զբաղեցնողները ևս բնակվարձի փոխհատուցում կստանան15 հուլիսի 2019 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում կներառվեն: Նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով, այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևանում կամ այլ բնակավայրում բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը կհաշվարկվի վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սահմանված չափով: Բացառությունն այն է, որ Երևանի համար սահմանված չափերից, բնակվարձի փոխհատուցումը շարունակելու համար զինծառայողի կողմից ներկայացվող՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված վարձակալության մասին պայմանագրի շրջանակում եկամտային հարկի վճարում կատարված լինելու մասին տեղեկանքը փոխարինվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրող՝ ՀՀ տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին տեղեկանքով: Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը կապահովի զինծառայողների սոցիալական երաշխիքների, և մասնավորապես՝ բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին |