007 նոր գործակալի դերում սևամորթ կին կնկարահանվի15 հուլիսի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմում 007 գործակալի դերում հաստատվել է սևամորթ բրիտանացի դերասանուհի Լաշանա Լինչը: Աղբյուրները պնդում են, որ Լինչը խաղալու է ոչ թե Բոնդին, այլ նոր մի կերպարի, որին կփոխանցեն 007 համարը՝ հատուկ ծառայություններից Բոնդի հեռանալուց հետո, գրում է «Իզվեստիան» Daily Mail-ի վրա հղումով: «Ֆիլմի սկզբում առանցքային մի դրվագ կա, երբ «մտեք,007» ողջույնից հետո հայտնվում է Լաշանան՝ գեղեիկ սևամորթ մի կին: Բոնդը նախկինի պես Բոնդ է, բայց որպես 007 գործակալի նրան փոխարինել է հիասքանչ մի կին»,-ասել է աղբյուրը: Ըստ սյուժեի, Բոնդը թոշակի է գնում և մեկնում է Ճամայկա, որտեղից նրան կրկին ծառայության կկանչեն՝ «կանխելու համար գլոբալ ճգնաժամը»: Նշվում է, որ հատուկ գործակալը փորձելու է գայթակղել նոր աշխատակցին, սակայն Լաշանա Լինչի հերոսուհին չի արձագանքի իր ուշադրությունը գրավելու Բոնդի փորձերին: Լաշանա Լինչը հայտնի է Մարիա Ռեմբոյի դերակատարմամբ «Կապիտան Մարվել» ֆիլմում: Հատուկ գործակալի մասին 25-րդ ֆիլմի աշխատանքային անվանումն է Shatterhand: Դա Էռնստ Ստավրո Բլոֆելդի կեղծանունն է, հերոսի, որին հորինել է 007 գործակալի մասին վիպաշարի հեղինակ Յան Ֆլեմինգը: Ֆիլմը էկրան կբարձրանա 2020-ի ապրիլի 8-ին: Հայտնի է, որ ֆիլմի նկարահանումներն ընթանում են Իտալիայում և Մեծ Բրիտանիայում: Ավելի վաղ ամերիկացի դերասան Ռամի Մալեկը պատմել էր, թե ինչպես է համաձայնություն տվել չարագործի դերը կատարելուն: Բոնդի մասին ֆիլմաշարի առաջին ֆիլմն էկրան է բարձրացել 1962-ի հոկտեմբերին: Այդ օրվանից ի վեր Բոնդի դերը 6 դերասան է կատարել ՝ Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |