Թուրքիայի ՍԴ-ն Կարսում հայ-թուրքական բարեկամության արձանի ապամոնտաժումը խոսքի և արվեստի ազատության խախտում է որակել15 հուլիսի 2019 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է Կարսում կառուցված հայ-թուրքական բարեկամության հուշարձանի վերաբերյալ վճիռը, որում հուշարձանի ապամոնտաժումը որակել է խոսքի և արվեստի ազատությունների խախտում, հայտնել է թուրքական Siyasihaber կայքը: Երկրի ՍԴ-ն պարտավորեցրել է նաև պետությանը հուշարձանի հեղինակ, քանդակագործ Մեհմեթ Աքսոյին փոխհատուցում վճարել: Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձանը, որն այժմ ստացել է Մարդկության հուշարձան անունը, կառուցվել է 2009 թվականին` Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների պատվին: 2011 թվականին Սարիղամիշի ճակատամարտի հերթական տարելիցի առթիվ Կարս կատարած այցելության ընթացքում այն ժամանակ դեռևս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուշարձանն անվանել էր «հրեշավոր»՝ պահանջելով քանդել այն: Թուրք քանդակագործը 2014 թվականին դիմել էր Կարսի քաղաքապետարանին՝ հուշարձանն ապամոնտաժելու մասին ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Երկրի վարչական դատարանը որոշել էր ժամանակավորապես հետաձգել ապամոնտաժումը, սակայն Կարսի քաղաքապետարանը բողոքարկել է այդ որոշումը, և դատարանը, բավարարելով բողոքը, թույլ է տվել ապամոնտաժել հուշարձանը։ Ապամոնտաժման գործընթացը սկսվել է 2011 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին։ Հուշարձանի քանդման դեմ Կարսում բողոքի ակցիաներ են անցկացվել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |