Կալաձեն սխալ է համարում Պուտինի խոսքերը Վրաստանի պատմության մասին15 հուլիսի 2019 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «իր քաղաքականությունն է վարում» ՝ սխալ տեղեկատվություններներկայացնելով բնակչությանը Վրաստանի և Հարավային Օսիայի պատմության մասին: «Սա առաջին դեպքը չէ, երբ այդ մարդը նման հայտարարություններ է անում և սխալ տեղեկատվություն է տրամադրում բնակչությանը»,-ասել է Կալաձեն, հայտնում է Deutsche Welle-ն: Այսպես է Թբիլիսիի քաղաքապետ և նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն արձագանքել Պուտինի խոսքերին Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Թբիլիսիի փոխհարաբերությունների մասին: Հուլիսի 9-ին Եկատերինբուրգում Պուտինն ասել է, որ վրացական զորքերը դաժան են գործել 1918-ին Աբխազիայում, «որը զավթել էին գերմանական զորքերի օգնությամբ»: «Էլ ավելի կոշտ էին վրացական զորքերը գործում Օսիայում 1919-1920թթ.: Ըստ էության, դա հենց այն է, ինչ այսօր ցեղասպանություն են կոչում»,-ասել է Պուտինը՝ պնդելով, որ Ստալինի օրոք աբխազների հողերը կլանվեցին խորհրդային Վրաստանի կողմից: «Պարզ է, որ նա իր քաղաքականությունն է վարում և սխալ է ներկայացնում փաստերը, բայց մենք պետք է բացատրենք մեր երեխաներին, մեր ապագա սերնդին, թե ինչ է եղել իրականում: Դա կարևոր է»,-ասել է Կալաձեն՝ մեկնաբանելով Կրեմլի հայտարարությունը: Ավելի վաղ Պուտինի խոսքերը Վրաստանի պատմության մասին քննադատել էին նաև Վրաստանի պատրիարքարանում՝ նշելով, որ «պատմական փաստերի խեղաթյուրումը նպաստում է առկա խնդիրների խորացմանը»: Հակապուտինյան տրամադրությունները սրվեցին Վրաստանում հունիսի կեսին: Այն ժամանակ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին ՌԴ պատվիրակության մասնակցության դեմ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին: Ընդդիմությունը դժգոհեց, որ ՌԴ պատվիրակությունը գլխավորող Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին և դիմել ներկաներին ռուսերեն լեզվով: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |