Ռևազյան. Ուզում ենք առաջարկել «օդի փողը» հանել նոր ավիաուղղությունների համար15 հուլիսի 2019 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ՀՀ-ում ծախսերի բարձր լինելն է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Այստեղ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ «օդի փողի» հետ կապված: Մեծ են և «Զվարթնոցի» սակագները, և «օդի գինը»՝ 10 հազար դրամ: Դա փոքր գումար չէ», - ասել է Ռևազյանը՝ հավելելով. «Ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար», հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է, որRyanairև WizzAir ավիաընկերությունները համաձայնություն են տվել 2020 թվականին մուտք գործել ՀՀ, եթե օրենքում օդի գնի հետ կապված առաջարկվող փոփոխություններն արվեն և «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար իր սակագները վերանայել: Ռևազյանը նկատել է, որ այս ընկերությունների կողմից ունի նաև գրավոր համաձայնագիր: «Օդի փող» է համարվում պետական տուրքը, որը գանձվում է ֆիզիկական անձանցից երկրից ելքի դեպքում: Այժմ այն ներառված է ավիատոմսերի արժեքի մեջ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում |