ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ10 օգոստոսի 2002 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների օգոստոսի 14-ին կայանալիք հանդիպման նախաձեռնությունը բխում է միջազգային միջնորդներից: Այդ մասին Նախիջեւան մեկնելուց առաջ հայտարարել է Հեյդար Ալիեւը: Նախագահների միջեւ բանակցությունների թեմայի վերաբերյալ, Ալիեւն ասել է. «մենք շատ բան ունենք քննարկելու»: Պատասխանելով այն հարցին, թե առաջիկա հանդիպման վրա չեն ազդի արդյոք հակամարտող կողմերի միջեւ հրադադարի խախտման փաստերը , Ալիեւն ասել է, որ նման փաստերը «չպետք է չափազանցնել»: «Սկզբունքայինն այն է, որ երկու երկրների միջեւ չկան բաժանող ուժեր: Բացի այդ, հրադադարի ռեժիմի խախտումը ձեռնտու չէ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին»,- նշել է Ալիեւը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |