Նեյմարը հեռանում է ՊՍԺ-ից16 հուլիսի 2019 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը որոշել է հեռանալ «Պարի Սեն Ժերմենից»: Հուլիսի 15-ին տեղի է ունեցել բրազիլացու հանդիպումը փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ: Նեյմարին փորձել են համոզել մնալ ակումբում: Այնուամենայնիվ, Նեյմարը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից: Կարիերան շարունակելու առավել հավանական տարբերակը վերադարձն է «Բարսելոնա», գրում է Lenta.ru-ն Sky Sports-ի վրա հղումով: Ֆուտբոլիստը պետք է ժամաներ Փարիզ դեռևս հուլիսի 8-ին: Ըստ Diario Sport-ի, ֆուտբոլիստը դժգոհ է բանակցությունների ձգձգումից և որոշել է հրաժարվել մարզումներից: Նախորդ խաղաշրջանում Նեյմարը 17 հանդիպում է անցկացրել ՊՍԺ կազմում Ֆրանսիայի առաջնության շրջանակում: Հարձակվողը 15 գոլի հեղինակ է դարձել և 7 անգամ հաջող գործակցել թիմակիցների հետ: Նեյմարը հանդես է գալիս ՊՍԺ կազմում 2017-ի ամառվանից: Այն ժամանակ նրա տրանսֆերի համար փարիզյան ակումբը «Բարսելոնային» ռեկորդային գումար է վճարել՝ 222 մլն եվրո: ՊՍԺ կազմում Նեյմարը 2 անգամ Ֆրանսիայի չեմպիոն է դարձել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |