Նախիջևանին սահմանակից Խաչիկում բռնկված հրդեը մարվել է. Հրշեջներ են հերթապահում (վիդեո) 16 հուլիսի 2019 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Նախիջևանի սահմանակից Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում հակառակորդի կրակոցի հետևանքով հուլիսի լույս 16-ի գիշերը հրդեհ էր բռնկվել։ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նշել է, որ գյուղացիների հետ կարողացել են մարել կրակը հենց հակառակորդի դաշտերի սահմանին՝ թույլ չտալով, որ այն տարածվի, հայտնում է Factor.am-ը: «Հրդեհը բռնկվել էր հենց սահմանին, մենք երեկ կարողացանք շատ արագ այն մարել՝ թույլ չտալով, որ հակառակորդի դաշտերում բռնկված հրդեհը տարածվի հայկական կողմում ու վնասի սահմանամերձ դաշտերի ցորենն ու գարին։ Հրդեհն ամբողջությամբ մարված է և այս պահին չկա տարածման վտանգ: Ի դեպ երեկվանից սահմանին հերթապահում է հրշեջ մեքենա»,- ասել է մարզպետը: Ըստ նախնական վարկածի, ադրբեջանական կողմում հրդեհը բռնկվել է կրակային զորավարժությունների ժամանակ արձակված կրակոցից։ Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հրդեհի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը։ Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը տեսանյութ էր հրապարակել հրդեհից իր ֆեյսբուքյան էջում։ «Ժամը 1։30-ի դրությամբ դեպի մեր դաշտեր հրդեհի տարածվելը կասեցված է»,-ասվում է նրա գրառման մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |