Ավինյանը՝ Նյու Յորքում. Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանի գոյությանը16 հուլիսի 2019 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Կլիմայի փոփոխությունը սպառնալիք է Սևանի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով «կլիմայի էկոնոմիկայում» ներդրումներին և էներգետիկ անվտանգությանը նվիրված համաժողովում: Հայաստանի փոխվարչապետը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն ունի Հայաստանի լանդշաֆտի վրա: «Կլիմայի փոփոխությունից առավել տուժած հատվածը Սևանա լիճն է: Օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով մենք կարող ենք կորցնել լիճը»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ուղղությամբ: «Առաջին հերթին, մենք փորձում ենք բարձրացնել ջրի մակարդակը լճում, մոտ 6 մետրով»,-ասել է նա: Ըստ Ավինյանի, դրա շնորհիվ, սառը ջրի շերտն ավելին կլինի և թույլ կտա պահպանել Սևանը որպես լիճ: «Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում են նաև ֆլորան ու ֆաունան»,-ասել է նա: «Կարծում եմ, Հայաստանում բավականին երկար ժամանակ չեն մտածել կլիմայի փոփոխության մասին, մինչև որ չզգացին այդ հարվածը հենց երկրի սրտում: Այժմ մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ խնդիր է: Շրջակա միջավայրի խնդիրները, ցավոք, անդառնալի են, ուստի հարկ է հիմա մեծ ուշադրություն դարձնել այդ հարցերին»,-ասել է Ավինյանը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |