Վրաստանի նախագահին լքում են «վարդերի հեղափոխության» զինակիցները

PanARMENIAN.Net - Հայտնի վրաց քաղաքական գործիչ, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նախկին սեփականատեր, նախկինում Սահակաշվիլիի մտերիմ զինակից Էրոսի Կիցմարաշվիլին մտադրված է լքել Վրաստանի նախագահի թիմը: Նրա խոսքերով, 2005թ. նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի տարօրինակ մահից հետո Սահակաշվիլի-Բուրջանաձե-Ժվանիա «հեղափոխական եռապետությունը» խախտվեց: «Մեր բաժին պատասխանատվությունն ու իշխանությունն իր ձեռքը վերցրեց Սահակաշվիլին: Նա ինքնակամ փոփոխեց սահմանադրությունը, ուժեղացրեց նախագահի ինստիտուտը, ինչի արդյունքում էլ մենք ներքաշվեցինք այդ պատերազմի մեջ: Ես կտրականապես դեմ էի հակամարտության կարգավորման խնդիրը լուծելու գործում ուժի կիրառմանը, բայց այդ պատերազմից հետո ես այլեւս չեմ կարող մնալ Միխայիլ Սահակաշվիլիի թիմում»,- հայտնել է նախկին մեդիամագնատն ու դիվանագետը, հաղորդում է թբիլիսյան «Կվիրիս պալիտրա» («Շաբաթվա պալիտրան») շաբաթաթերթը:



Ռուսաստանում Վրաստանի դեսպան Էրոսի Կիցմարաշվիլին Մոսկվայից հետ էր կանչվել ռազմական հակամարտությունից քիչ առաջ` ի նշան Վրաստանի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների կողմից խախտելու դեմ բողոքի: Ներկայումս Էրոսի Կիցմարաշվիլին գտնվում է ԱՄՆ-ում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---