Հայաստանի նախագահը չպետք է ընտրի ԼՂՀ-ի կամ Հայոց ցեղասպանության ճամաչման միջեւ30 սեպտեմբերի 2008 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, թե Հայաստանի նախագահը պետք է ընտրի ԼՂՀ-ի կամ Հայոց ցեղասպանության միջեւ: Սրանք երկու տարբեր, սակայն համարժեք կարեւորության հարցեր են: Թուրքիան չպետք է զիջումներ ակնկալի Հայաստանից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, դա պատմական փաստ է: Նա ուղղակի պետք է սեփական պատմության, նրա ամոթալի էջերի հետ հաշտվելու քաջություն ունենա»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականության համար գլխավորն այն է, որ ԱՄՆ-ն արդար միջնորդ լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ավելի շատ օգնություն հատկացնի ՀՀ-ին ու ԼՂՀ-ին: «ԱՄՆ-ն պետք է կոչ անի Թուրքիային պաշտպանել հայ փոքրամասնության իրավունքները եւ վերադարձնել հայկական պատմական եկեղեցիները Կոնստանդինոպոլսի (Ստաբուլի) հայկական պատրիարքությանը»,- ընդգծել է Սասունյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |