Կովկասյան պլատֆորմը կկարողանա օգնել Կովկասի սառեցված հակամարտությունների լուծմանը, հայտարարում են Թուրքիայում30 սեպտեմբերի 2008 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման թուրքական նախաձեռնությունը կկարողանա բարենպաստ մթնոլորտ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ ալյանսը ծառայելու է Պլատֆորմի մեջ ընդգրկված բոլոր երկրների շահերին: Այդ մասին հայտարարել է Մարտավարական հետազոտությունների թուրք-ասիական կենտրոնի (TASAM) տնօրեն Մուրատ Բիլխանը: «Ես Թուրքիայի այդ նախաձեռնությունը դրական եմ գնահատում»,- նշել է նա եւ հույս հայտնել, որ Ռուսաստանը, ինչպես եւ տարածաշրջանի մյուս երկրները, նույնպես դրական դիրքորոշում կբռնեն այդ նախաձեռնության նկատմամբ:«Ներկայումս ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ինչպես է իրականացվելու Թուրքիայի նախաձեռնությունը»,- նշել է TASAM-ի նախագահի տեղակալը, ավելացնելով, որ Թուրքիան` որպես այդ նախագծի նախաձեռնող, պետք է շարունակի ջանքեր գործադրել: «Կովկասյան պլատֆորմը կարող է իր շտաբ-գրասենյակները հիմնադրել, ինչպես դա արեց 1994թ. Ստամբուլում Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպությունը»,- նշել է Մուրատ Բիլխանը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |