«ՀՀ-ի դեպքում իրավիճակն այլ է». Լավրովը՝ հետխորհրդային երկրներում Արևմուտքի միջամտության մասին![]() 17 հուլիսի 2019 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ ուշիուշով հետևում են Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում քաղաքական իրադարձություններին, քանի որ խոսքը «եղբայրական ժողովուրդների մասին է»: Լավրովն ասել է, թե ԽՍՀՄ փլուզումից հետո «ցավոք, Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկների ներքին գործերին»: «Ուկրաինան, կարծում եմ, սրա ամենավառ օրինակն է: Հայաստանում իրավիճակն այլ է: Այս երկիրն Հարավային Կովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է: Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական և դաշնակցային են: Ինտենսիվ բնույթ են կրում քաղաքական երկխոսությունը, միջազգային հարթակներում և խորհրդարանների մակարդակում գործակցությունը», - ասել է Լավրովը: Նա հավելել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, և դինամիկ կերպով զարգանում են նաև կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |